ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տարիներ առաջ Ալեն Սիմոնյանին մարմնավաճառ անվանած մարդն այսօր նրան դիմում է՝ ԱԺ մեծարգո նախագահ». Ագնեսա Խամոյան
15:12, 21.01.2022 | mamul.am
9503 | 1

«Ձեր թիմակիցը երեկ ԱԺ-ի լրագրողներին, լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմնավաճառներ ու տվեց բարոյականության դասեր»,- դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Հիշեցնենք՝ երեկվանից մամուլում ու համացանցում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը:

«Մարդ, ով տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի ֆեյք-ֆաբրիկան, մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, ասել էր, որ հավերժ է: Մարդը, ով իր այդ որակումից հետո այս ամբիոնից Ալեն Սիմոնյանին ասում է՝ ԱԺ մեծարգո նախագահ, այդ մարդը խոսում է բարոյականությունից»,- հավելեց Խամոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր