ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Երեկ ինչ ասել եմ՝ պատրաստ եմ կրկնել». Վահագն Ալեքսանյան
15:24, 21.01.2022 | mamul.am
3747 | 1

Արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթին՝ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկնեց երեկվա իր արտահայտությունը: «Այն բոլոր լրատվականները, ովքեր լծված են եղել ՀՀ ԳՇ պետի՝ Երևան տանկեր մտցնելու քաջալերման գործին, էն լրատվականները, որոնք լծված են եղել վարչապետի ընտանիքի կյանքին ու անվտանգությանը սպառնացող հայտարարություններ տարածելով, այո', այդ լրատվականները վերբալ մարմնավաճառներ են: Ասում են՝ լրագրողները նեղացել են: Հարգելի՛ լրագրողներ, եթե դուք նման բանով չեք զբաղվել, դա ձեզ չի վերաբերվում, իսկ եթե զբաղվել եք, ապա դա վերաբերվում է ձեզ, կարող եք իմ նկատմամբ դատական հայց ներկայացնել»,- ասաց Ալեքսանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր