ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Ինչպե՞ս անվանել էն անձանց, որոնք մեր ազգաբնակչությանը կերակրում են Perfect TV-ով»․ Հայկ Մամիջանյան
15:54, 21.01.2022 | mamul.am
2325 | 1

«Լրագրողական հանրույթի գործիքակազմն այդքան էլ մեծ չէ Վահագն Ալեքսանյանին «պատժելու» համար: Ես այսօր տեսա՝ մի քանի լրագրողներ նշել էին, որ այլևս հարցազրույց չեն վերցնելու Վահագն Ալեքսանյանից. դա միջոցներից մեկն է: Մեր խմբակցությունը պատրաստ է օրենքով սահմանված գործիքակազմն օգտագործել, որպեսզի Վահագն Ալեքսանյանի և հետագայում ոչ մի պատգամավորի մտքով չանցնի չորրորդ իշխանությանը նման պիտակավորումներ անել»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին:

Հիշեցնենք՝ երեկվանից մամուլում ու համացանցում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը:

«Իսկ ինչպե՞ս անվանել էն անձանց, որոնք մեր ազգաբնակչությանը կերակրում են Perfect TV-ով, ինչպե՞ս անվանել դա ստեղծողներին ու ֆինանսավորողներին»,- շարունակեց Մամիջանյանը:

Հայկ Մամիջանյանի ելույթը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր