ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարից չորս երեխա է վնասվածք ստացել
11:15, 22.01.2022 | mamul.am
2310 | 0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով։
Մշտապես լինելով ՀՀ Առողջապահության նախարարության հետ կապի մեջ, դիտարկում էինք նաև բժիշկների այցը Արցախ, քանի որ եղանակային պայմանները խոչընդոտում էին թռիչքի իրականացմանը։ Սակայն այսօր առավոտյան հաջողվել է երեխային տեղափոխել Երևան՝ «Ծերեթելիի» մանկական բժշկական կենտրոն, որտեղ այս պահին երեխան գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նախատեսվում են ծանր ու բարդ վիրահատություններ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր