ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով». Կարեն Հեքիմյան
13:48, 22.01.2022 | mamul.am
3919 | 0

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը:
Հայաստանը՝ նույնպես:
Աշխարհի բազմաթիվ երկրներ պոլիէթիլենային տոպրակների համադրելի այլընտրանք ունեն:
Հայաստանը չունի:
Հայաստանի՝ պոլիէթիլենային տոպրակների մասով, միակ գործողությունը, դրանց գնի բարձրացումն է: Ստացվում է, որ մեր երկրում, պոլիէթիլենային տոպրակների այլընտրանքի բացակայության պայմաններում, դրանց կիրառությունը շարունակվելու է, սակայն դրանք սպառվելու են էապես բարձր գնով: Այսինքն՝ ոչինչ, բացի գնից, չի փոխվելու: Շրջակա միջավայրը մենք շարունակելու ենք աղտոտել էլիտար գներով:
ՀԳ. Պոլիէթիլենը ստացվում է նաֆթից: Հայաստանը «բարեկամության» դարաշրջանի մեջ է մտնում նաֆթարդյունահանող և նաֆթավերամշակող պետության հետ: Բնականաբար, «բարեկամությունը» ենթադրում է, որ մենք պետք է բարձր գնով գնենք «բարեկամների» պոլիէթիլենը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր