ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնեն «La Nuova Dolce Vita» համերգային ծրագիրը
02:06, 23.01.2022 | mamul.am
2877 | 0

Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Երաժիշտներն ունկնդրին կպարգևեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։

Համերգի ընթացքում կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ողջունելով հայ երաժշտասերներին, հրավիրում է «La Nuova Dolce Vita» խորագրով համերգին։ Համերգին ելույթ կունենա նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր