ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Եռակի սպանություն՝ Ռուսաստանում
14:54, 22.01.2022 | mamul.am
7955 | 0

Եռակի սպանություն է տեղի ունեցել Օմսկի մարզի Պավլոգրադսկի շրջանի Յուրիևկա գյուղի առանձնատներից մեկում։ Այս մասին հայտնում է մարզային դատախազության կայքը։

Հունվարի 22-ի առավոտյան հայտնաբերվել են բռնի մահվան նշաններով երեք մարդու՝ տղամարդու, կնոջ և աղջկա դիեր։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձը մտել է տուն և դանակահարել այնտեղ գտնվողներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի «Երկու և ավելի անձանց սպանություն» հոդվածով։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալության աղբյուրը, երկու դեռահասների հաջողվել է փախչել հանցագործության վայրից և օգնություն կանչել։ Հարձակվողին դեռ չեն գտել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր