ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից
17:48, 22.01.2022 | mamul.am
2328 | 0

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

Քաղաքապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Ներսեսյանի դիմումը՝

1.Սերգեյ Բորիսի Ներսեսյանին՝ 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 14-ը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր