ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ահազանգը ոչ միայն չլսեցին, նույնիսկ աղետալի պարտությունից հետևություն չարեցին»․ Պետրոս Մակեյան
19:06, 22.01.2022 | mamul.am
3240 | 0

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խաղաղության դարաշրջանի» անապագա քարոզչությունը
2019թ-ի դեկտեմբերին երկու վերլուծական հոդվածներ էի ուղարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթին՝ հրապարակելու, որոնք հրաժարվեցին, և հրապարակվեց «Հրապարակ»-ում, որտեղ մասնավորապես անդրադարձել էի կոռուպցիոն համակարգի շարունակվող գուրծունեությանը և ահազանգել էի իշխանություններին, որտեղ ներկայացրել էի պատմականորեն մեզ բաժին ընկած աշխարհաքաղաքական դիրքի վտանգավորությունը, առավել ևս, պատերազմի սպառնալիքի մեջ գտնվող պետությանը կիսատ-պռատ ցուցադրական մոտեցումներով բավարարել հարիր չէ, ավելին՝ պետք է ցուցաբերել համապատասխան լրջություն, զսպվածություն, կառավարման համակարգը կոռուպցիայից, ճոխությունից ի սպառ ազատելու և անցնել երկաթյա կարգապահական համակարգի։
Հ․Գ․ Ահազանգը ոչ միայն չլսեցին, նույնիսկ աղետալի պարտությունից հետո հետևություն չարեցին և շարունակում են նույն ազգակործան գործելաոճով՝ հիմա արդեն «խաղաղության դարաշրջանի» անապագա քարոզչությամբ»։

Աղբյուրը` Պետրոս Մակեյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր