ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Երբ գեներալները դղյակներ էին սարքում, որոշ երգիչ-երգչուհիներ՝ տուֆ ու լվացքի մեքենա տանում «պոստեր», խոսում էինք, լռեցնում էին»․ Միսկարյան
20:18, 22.01.2022 | mamul.am
4381 | 1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդիրները լուծելու համար պետք է խոսել խնդիրների մասին, քննարկել, բանավիճել։ Խնդիրների մասին լռելը, խնդիրների մասին խոսացողներին լռեցնելը խնդիրներն ավելացնելու լավագույն ճանապարհն է։
Երբ ՊՆ նախարարներն ու գեներալները դղյակներ էին սարքում, իսկ որոշ երգիչ- երգչուհիներ Կամազով տուֆ ու լվացքի մեքենա էին տանում «պոստեր», մենք դրա մասին խոսում էինք, շատերը, ինչպես էսօր Նիկոլին քննադատողներին են լռեցնում, էդպես բանակի խնդրի մասին խոսացողներին էին լռեցնում։ Թե` «ներսի լվացքը դուրս մի հանեք», «թուրքը տեսնում` ուրախանում է», «դուք ի՞նչ եք արել բանակի համար, որ քննադատում եք» ու նմանատիպ ավանդական բերանփակոցի։
Էսօր Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, ու հիմա ես եմ ասում. բավական է խոսենք խնդիրների մասին, հիմա էլ խնդիրները լուծելու փուլն է եկել։ Մեր փոխարեն ոչ ոք էս պետությունը պետություն չի դարձնելու։ Ժամանակն է գործ անողներով համախմբվենք ու մեջք մեջքի տված լուծենք մեր առաջ ծառացած խնդիրները։
Հանուն արդարության, պիտի ասեմ, որ նման խմբեր ու անհատներ շատ կան, բայց եղածը դեռ բավարար չի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր