ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Մաիլյան եղբայրների Բաքվի օպերային թատրոնը»․ Ռուբեն Շուխյան
01:06, 23.01.2022 | mamul.am
5502 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Մաիլյան եղբայրների Բաքվի օպերային թատրոնը. 1912 թ. փոստային բացիկ:
Բաքվում գտնվող այս հոյակերտ շենքը՝ առաջին օպերային թատրոնը կառուցվել է 1910 թվականին հայ մեծահարուստներ Դանիել և Իլյա Մաիլյան եղբայների ներդրումներով՝ քաղաքի կենտրոնի իրենց իսկ սեփական հողատարածքի վրա (ներկայումս այստեղ Բաքվի օպերայի և բալետի պետական թատրոնն է գործում): Շենքի ճարտարապետն ու շինարարը հայազգի Նիկոլայ (Նիկողայոս) Բաևն էր, ով սերում էր Աստրախանի Բաբայանների տոհմից: 1911-1918 թթ. Նիկոլայ Բաևը եղել է Բաքվի գլխավոր ճարտարապետը: Հայաստանի խորհրդայնացումից հետո տեղափոխվելով Երևան՝ Բաևը մեր մայրաքաղաքում մի շարք նշանակալի շինություններ է հեղինակել, որոնց թվում են Կենտրոնական բանկը, Պիոներ պալատը, Դատախազության շենքը, Վարդանանց փողոցի բնակելի տունը և այլն»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
2468 | 0
դեպի վեր