ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Իմաստը ո՞րն էր պարտադրել ավելի թանկ ու ուշ քայքայվող պլաստիկի անցնել»․ Վահրամ Միրաքյան
23:00, 22.01.2022 | mamul.am
8641 | 3

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, ո՞վ գիտի, ի՞նչ տրամաբանությամբ օրենքով պլաստիկ տոպրակները հաստացրին: Քաղաքների եմ հանդիպել, որ մենակ վերամշակվող, քայքայվող պլաստիկից տոպրակ է թույլատրվում, երկրներ եմ հանդիպել, որ օրենքով արգելված է պլաստիկ տոպրակը, բայց երբեք չեմ հանդիպել, որ օրենքով հաստացնեն պլաստիկ տոպրակները: Երևի ինչ-որ տրամաբանություն կա, կհուշե՞ք որն է: Հաստ պլաստիկ տոպրակն ավելի թանկ է ու ավելի ուշ է քայքայվում, իմաստը ո՞րն էր պարտադրել ավելի թանկ ու ուշ քայքայվող պլաստիկի անցնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր