ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
12:06, 23.01.2022 | mamul.am
1890 | 0

Հունվարի 22-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1338 քաղաքացու հետազոտություն, որից 103-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Աղբյուրը` ԱՀ ԱՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր