ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի քիչ մեղմենք «մենք»-ի անունից հանդես գալու պաթոսը». Համլետ Պետրոսյան
03:06, 24.01.2022 | mamul.am
3881 | 0

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք հաղթել ենք, մենք պարտվել ենք, մենք արժանի ենք, մենք մեղավոր ենք, մենք, մենք, մենք․․․
Ովքե՞ր են այդ մենքը․ աշխարհասփյուռ հայությո՞ւնը, ՀՀ-ում և ԱՀ-ում ապրող մարդի՞կ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդնե՞րը։ Խնդիրն ավելի կբարդանա, եթե փորձենք այդ հանրույթը դիտարկել սոցիալական, դասային կամ քաղաքական տեսանկյուններից։
Իսկ, գուցե, ավելի իրական է ուղղակի էթնո-մշակութային հանրույթը, որին միավորում են ընդհանուր ծագման առասպելը, բացառիկության առասպելը, կորուսյալ և կորուսվող հայրենիքը և դրանցից բխող խորհրդանշանների մի ողջ բազմություն, որն, ի վերջո, հայ հանարույթը դարձնում են ավելի խորհրդանշական հանրույթ։
Իմ համեստ տեսակետն է, որ հայաստանյան հանրույթը, որի առաջնային առաքելությունն այս վերջին երեսուն տարիներին պիտի լիներ քաղաքական հանրույթի ձևավորումը՝ այդպես էլ չունեցավ ինտելեկուալ ներուժ և քաղաքական համապատասխան մտահորիզոն, տեսլական, կամք և ջանք այն իրականացնելու կամ գոնե ուրվագծելու։
Համեստ խնդրանքս է, գոնե մի քիչ մեղմենք «մենք»-ի անունից հանդես գալու պաթոսը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր