ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից». Կարեն Ավագյան
23:54, 23.01.2022 | mamul.am
3016 | 0

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, մասնագիտությամբ դատական բժիշկ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերին հայտնվեց կորոնավիրուսային նոր տարբերակ, որը տարածվում էր նախկինում չտեսնված տեմպերով: Սակայն ամիսներ անց մտահոգություները փոխվեցին:
Օմիկրոն տարբերակի սրությունը նախորդ տարբերակներից անհամեմատ թույլ է: Գիտական համայնքի զգուշավոր լավատեսությունը հանգում է նրան, որ Օմիկրոնը կարող է լինել համաճարակի վերջին «գործողությունը»: Շատերը կանխատեսում էին, որ Դելտային կհաջորդի ավելի չարաբաստիկ մուտացիա, բայց աշխարհը, ի վերջո, ստացավ գերիշխող շտամ, որը հեշտությամբ տարածվում է՝ չառաջացնելով նույն աստիճանի հոսպիտալացումներ, ծանր հիվանդություններ և մահեր, ինչ նախորդ տարբերակները:
Սա, իհարկե, չի բացառում, որ Օմիկրոնին կարող են հաջորդել ավելի վտանգավոր տարբերակներ, որոնք անսպասելիորեն կարող են երկարաձգել համաճարակի ընթացքը: Այդ մուտացիաները առավել հնարավոր են այն երկրներում, որտեղ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները ցածր են:
Սակայն արևմուտքում, որտեղ հանրային իմունիտետը բարձր է, վիրուսը կարող է քայլել դեպի էնդեմիկ վիճակ, իսկ հեռանկարում՝ դառնալ ինչպես հարբուխը և մրսացությունը:
Ճիշտ է, էնդեմիկ հիվանդությունը մշտական ​​առկայություն ունի բնակչության մեջ, բայց չի ազդում տագնապալի մեծ թվով մարդկանց վրա և չի խանգարում հասարակությանը, ինչպես սովորաբար երևում է համաճարակի ժամանակ:
Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից:
Փոխարենը, այն ի վերջո կհասնի մի քանի այլ հիվանդությունների նման մի շրջանի, որտեղ մարդկանց մեծամասնությունը կվարակվի մանկության տարիներին, հնարավոր է մի քանի անգամ, և կստեղծի իմունիտետ»:

Աղբյուրը` Կարեն Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր