ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մուրաևը «հիմարություն է» անվանել Մեծ Բրիտանիայի հայտարարությունը
16:06, 23.01.2022 | mamul.am
4235 | 0

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը նախօրեին հայտարարել էր, որ ՌԴ ղեկավարությունը մտադիր է Ուկրաինայում իշխանության բերել ռուսամետ քաղաքական գործիչների` Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևի գլխավորությամբ: ՌԴ ԱԳՆ-ն ապատեղեկատվություն էր որակել այդ հայտարարությունը` կոչ անելով դադարեցնել սադրանքները. «Մեծ Բրիտանիայի կողմից ռուսամետ համարվող Մուրաևը 2018-ից գտնվում է Ռուսաստանի պատժամիջոցների տակ»:

Մուրաևն այսօր արձագանքել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության հայտարարությանը` այն անվանելով ոչ պրոֆեսիոնալ, փոխանցում է Украинская правда-ն: «Դա ինչ-որ հիմարություն է: Արդեն 4 տարի է` ինձ արգելում են մուտք գործել Ռուսաստան... Ուկրաինան պետք է դառնա ուժեղ և ինքնիշխան պետություն, ուստի դժվար է պատկերացնել, որ ես կարող էի որևէ շփում ունենալ ռուսների հետ: Տարածված տեղեկատվությունը ոչ պրոֆեսիոնալ է: Հույս ունեմ` ներողություն կխնդրեն»,- ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր