ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Լարված իրավիճակ` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում
16:18, 23.01.2022 | mamul.am
5838 | 0

Արդեն մեկ ժամից ավելի է` լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը: Նրանց խոսքով` մինչև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Արարատի մարզպետը չժամանեն, ճանապարհը չեն բացելու, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: «Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ միջոցին, քանի որ չգիտես՝ որ պաշտոնյայի ուղեղով է անցել, որ մեր գյուղի քաղաքային տրանսպորտի հերն անիծի: Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Մենք պահանջում ենք, որպեսզի վերականգնվի թիվ 44 երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»,- ասում են գյուղացիները: Ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր