ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել». Շարմազանով
16:42, 23.01.2022 | mamul.am
5059 | 4

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ….
Մենք որպես Ազգ Պետականության իրավունք չունենք….
Համացանցը զետեղված է նյութերով, ուր կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է, իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է, 5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։
Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում։
Մեծն Հրանտ Մաթևոսյանին հիշեցի՝ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:
Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում:
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր