ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հայտնի է Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոնը
17:54, 23.01.2022 | mamul.am
5101 | 1

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Մանուել Պետրոսյանն է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի առաջնության վերջին 11-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը: ևս մեկ պարտիա դեռ ընթացքի մեջ է, սակայն այն որոշիչ չէ մրցանակային տեղերի համար պայքարում:



11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը:

Հայաստանի շախմատի 2022 թվականի չեմպիոն Մանուել Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր