ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել». Ստեփան Դանիելյան
21:48, 23.01.2022 | mamul.am
10916 | 2

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրքրեին, այլ որոշ հարցեր.
- ինչո՞ւ հիմա տվեց հրաժարական,
- ի՞նչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
- ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ի՞նչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
- գուցե իշխող ուժի մի նոր սցենա՞ր է փորձում իր հրաժարականով խաթարել,
- ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
- եվ վերջապես, ինչո՞ւ այլևս «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։
Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր