ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հենց հիմա». Զառա Հովհաննիսյան
14:00, 24.01.2022 | mamul.am
4523 | 3

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հենց հիմա։ Ո՛չ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո, որը երկրում հանգեցրեց իշխանափոխության, ո՛չ դատարաններ շրջափակելու վարչապետի կոչից և գործողություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահը որևէ լծակ չունի ապահովելու իշխանության թևերի անկախությունն ու հավասարակշռումը, ո՛չ սարսափելի պատերազմից հետո, երբ հսկայական ստի ու հանցավոր անկազմակերպվածության արդյունքում հազարավոր երիտասարդ կյանքեր ընդհատվեցին և տարածքներ հանձնվեցին, որի մասին Արմեն Սարգսյանի հրապարակային պնդմամբ, նա տեղեկացել է մամուլից։

Այս ինչուները կարող են շարունակվել, բայց այժմյան իրավիճակը համեմատաբար անցնցում ու հանդարտ կարելի է համարել, նախորդիվ թվարկվածներն առավել լուրջ առիթներ կարող էին հանդիսանալ մատնանշելու այն փաստը, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու գործընթացների վրա։

Սակայն ընտրվեց հենց 2022 թվականի հունվարի 23-ի կիրակի օրը։ Ինչո՞ւ․․․

Պատասխանները պետք է փնտրել աշխարհաքաղաքական զարգացումների, նոր վերաբաժանումների ու ազդեցության գոտիների ամրապնդման մեջ։ Այսինքն՝ հրաժարականը ներքաղաքական ու հայաստանյան համատեքստի, առավել ևս սահմանադրական կարգավորումների հետ քիչ առնչություն ունի։ Մոդելավորվող գործընթացների մեջ Արմեն Սարգսյանի համար չկա դերակատարում, ամփոփվել է մի փուլ, որտեղ նա ուներ իր դերը, իր՝ թեկուզ և բացակա ներկայության անհրաժեշտ ապահովումը։

Աշխարհի, ինչպես նաև Հայաստանի համար սկսվում է նոր փուլ, որտեղ ականատես ենք դառնալու նոր զարգացումների ու դերակատարների»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր