«Դուք ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունեք հասնելու գործող ՄԻՊ-ի կողմից սահմանված բարձր նշաձողին, դա Ձեզ համար անհասանելի բարձունք է»,- խոսքն ուղղելով ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: «Ձեր ընտրվելու պարագայում իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան, այլ ոչ մարդու իրավունքների պաշտպան»,- հավելեց նա: Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: |