ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ո՞վ եք Դուք, որ գնահատեք. նման բառամթերքով այլևս չխոսե՛ք». Հակոբյանը՝ Ղազինյանին
12:48, 24.01.2022 | mamul.am
4783 | 1

«Ո՞վ եք Դուք, որ գնահատեք մասնագիտական հանրույթի հարգանքն ու հեղինակությունը.... Ձեր միակ ձեռքբերումը երևի ձեր ազգանունն է, որը իրավաբանական հանրույթում բավականին հայտնի է: Ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Կնոջ հետ խոսելիս խորհուրդ եմ տալիս այլ հռետորաբանություն ընտրել»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արթուր Ղազինյանը խոսելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի մասին, ասել էր, որ նա «ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունի հասնելու գործող ՄԻՊ-ի կողմից սահմանված բարձր նշաձողին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր