ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիքը». Աննա Գրիգորյան
13:36, 24.01.2022 | mamul.am
6827 | 1

«Անցյալից եք խոսում, խրամատներից եք խոսում, Դուք առաջնագիծ գնացե՞լ եք ընդհանրապես: Դուք ծառայե՞լ եք իսկապես: Չե՛ք ծառայել»,- դիմելով ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Անդադար խոսել նախկինում տեղի ունեցած սխալներից ճիշտ չէ մի իրավիճակում, երբ Արցախի կորստի առջև ենք կանգնած, երբ Սյունիքը վտանգված է»,- հավելեց Գրիգորյանը՝ խոսքն ավարտելով Շիրազի բանաստեղծությունից մեջբերումով. «Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք.... Հիմա հարց ունեմ, կներեք Ձեր անունը կկրճատեմ հանգի համար. ո՞րն է, Վաղո՛, քո հայրենիք»:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հորդորեց միմյանց դիմել ազգանուններով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր