ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, այս մասին նշված է դաշինքի կայքում: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստության են բերում ուժերը և լրացուցիչ նավեր ու ռազմական ինքնաթիռներ ուղարկում Արևելյան Եվրոպա՝ այդկերպ ուժեղացնելով զսպումն ու պաշտպանությունը Ուկրաինայում և նրա շրջակայքում՝ Ռուսաստանի կողմից ուժերի շարունակական կուտակման ֆոնին»,- նշված է տեքստում: |