ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի». Էդգար Ղազարյան
15:18, 24.01.2022 | mamul.am
6505 | 0

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Ազգային ժողովի նախագահին ուղղված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումից բացակայում է ներկայացման ամսաթիվը և էլեկտրոնային ստորագրության վավերապայմանները։ Այս անօրինական փաստաթղթին ընթացք տալ չի կարելի։ Հանրապետության նախագահը վիրտուալ երևույթ չէ։ Նա պետական պաշտոն զբաղեցնող հանրային ծառայող է, ով ունի նստավայր և իր գործառույթները պետք է կատարի պատշաճ եղանակով, իր նստավայրից։ Փաստացի Հանրապետության նախագահը դիմել է փախուստի` հրաժարվելով իր սահմանադրական գործառույթների կատարումից»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր