ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել». Գևորգ Էմին-Տերյան
15:30, 24.01.2022 | mamul.am
2860 | 0

ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել. ԵՊՀ-ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա։ Օրինակ` նա այդպես էլ չկատարեց առաջին ատյանի դատարանի հայցի ապահովումը։

Բայց երիտասարդ նիկոլականի անպատժելիության զգացումը փաստորեն միայն դրանով չի սահմանափակվել։ Կից ներկայացված նկարից երևում է, որ Երևանի պետական համալսարանն ինձ վերջնահաշվարկ է փոխանցել նոյեմբերի 30-ին, ինչն օրենքի խախտում է, քանի որ ապօրինի հրամանով ես ազատվել եմ սեպտեմբերի 16-ին։

Բայց դա էլ ամբողջը չէ։ Հովհաննես Հովհաննիսյանի ուղղակի ցուցումով Երևանի պետական համալսարանն այս վերջնահաշվարկի համար հարկեր չի վճարել։

Գուցե ԵՊՀ-ն այդ գումարը փոխանցել է Աննա Հակոբյանի հիմնադրամին կամ այդ փողով ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանի հարսանիքին նվեր է գնել, բայց ամեն դեպքում արել է մի բան, որը կարող է պաշտպանել հարկեր չվճարելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր