ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+21 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ճապոնիան ևս հորդորում է իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը
18:36, 24.01.2022 | mamul.am
4291 | 0

Ճապոնիայի կառավարությունը բարձրացրել է «վտանգավոր տեղեկատվության» մակարդակն Ուկրաինայի ողջ տարածքում՝ հասցելով երրորդ մակարդակի։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, կապված Ուկրաինայի վրա ռուսական հնարավոր հարձակման սպառնալիքի հետ, իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը, ինչպես նաև զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց։ «Անկախ նպատակից, մենք ձեզ կոչ ենք անում չեղարկել ձեր ծրագրված ուղևորությունը և հորդորում ենք Ուկրաինայում գտնվող բոլոր ճապոնացիներին լքել երկիրը, քանի դեռ առևտրային ինքնաթիռները շահագործման մեջ են»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ամերիկացիներին խորհուրդ էր տվել չգնալ Ուկրաինա։ Ավստրալիայի քաղաքացիներին ես խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր