ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Քաղաքացու առողջության մասին տեղեկությունը բժշկական գաղտնիք է»․ Արա Զոհրաբյան
20:18, 24.01.2022 | mamul.am
2338 | 0

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Կառավարության սահմանած կարգով կարող են փոխանցվել միայն՝…….. և նշված է ցանկը:
Մարզասրահները, հանրային սննդի օբյեկտները, թատրոնները և առողջապահության նախարարի հրամանում նշված այլ տնտեսավարողներն այդ ցանկում ընդգրկված չեն:
Հետևաբար այդ կազմակերպություններն իրավունք չունեն պահանջել քաղաքացու առողջության մասին տեղեկություն, որը վերոհիշյալ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն համարվում է բժշկական գաղտնիք:
Այնպես, որ բժշկական գաղտնիքը բացահայտելու ցանկություն չունեցող քաղաքացու իրավունքները տնտեսավարող սուբյեկտները չեն կարող սահմանափակել»:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր