ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Եթե ճանաչենք տարածքային ամբողջականությունը, ի՞նչ սահմաններով ենք ճանաչելու»․ հարց՝ Փաշինյանին
20:54, 24.01.2022 | mamul.am
4896 | 0

Եթե ճանաչենք տարածքային ամբողջականությունը, ի՞նչ սահմաններով ենք ճանաչելու․ ընթացող առցանց ասուլիսին՝ պատասխանելով հետևյալ հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Գիտեք, որ Մադրիդյան սկզբունքները, երբ որ բանակցությունների հիմք են դարձել, արձանագրված սկզբունքներից մեկը՝ տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են բանակցությունների հիմք։ Եվ էստեղ նկատի ունեմ, որ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը և տարածքների ամբողջականությունը, ընդ որում, ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների և տարածքների շրջանակում։ Բայց դրանից խնդրի բազմաթիվ նրբությունները չեն լուծվում և հենց դրա համար էլ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը շատ կարևոր է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր