ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կընդունի՞ արդյոք Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. Փաշինյանը մանրամասնում է
21:36, 24.01.2022 | mamul.am
3259 | 0

Շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունն այդ հրավերը կընդունի, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կընդունի արդյոք Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

«Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց համենայնդեպս, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումից հետո շատ մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը, որովհետև եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթն ու հնարավորությունը բաց թողնենք, առավել ևս, որ շատ ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր