ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կմասնակցի Ռուսաստանի ենթադրյալ ներխուժմանը Ուկրաինա. հարց Փաշինյանին
22:18, 24.01.2022 | mamul.am
6443 | 0

Հանրայինի եթերում առցանց հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեց՝ եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինա ներխուժել և ռազմական գործողություններին ներգրավել նաև ՀԱՊԿ-ն, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես կառույցը նախագահող երկիր, ունի՞ մշակած ռազմավարություն՝ ինչպես գործել այդ դեպքում։

«Հայաստանի ռազմավարությունն, արդեն ասացի, ՀՀ կառավարությունն առաջնորդվելու է ՀՀ ռազմավարական շահերով, իսկ «եթե»-ներով հարցերի պատասխանել ես չեմ ցանկանում, որովհետև հույս ունեմ, որ այդ «եթե»-ներին բանը չի հասնի և իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում»,- պատասխանեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր