ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փաշինյանը մտադիր է դիմել դատարան` «Մարտի 1»-ի գործով
22:36, 24.01.2022 | mamul.am
2966 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրայինի եթերում կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հետևողական է լինելու «Մարտի 1»-ի գործով արդարացման հասնելու հարցում և դրա համար իրավական հիմք է դիտարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջերս կայացրած վճիռը։
«ՄԻԵԴ–ն ըստ էության արձանագրել է, որ իմ նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ես եղել եմ քաղբանտարկյալ, որ այն մեղադրանքները, որոնք մեղսագրվել են ինձ, հիմնավորված չեն եղել, ապացուցված չեն եղել, իսկ դա նշանակում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են»,- ասաց Փաշինյանը։
Թե ինչ կարգով է պատրաստվում բողոքարկել տարիներ առաջ կայացված դատավճիռը, Փաշինյանը չհստակեցրեց` նշելով, որ հնարավոր է դա արվի դատախազության կամ իր փաստաբանների միջոցով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր