ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սա խոստովանեց, որ 2018-ի մայիսից գիտեր, որ Արցախը «ոչ մի հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմից դուրս լինել»»․ Ղազինյան
23:48, 24.01.2022 | mamul.am
3592 | 1

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Այսօր սա խոստովանեց, որ 2018-ի մայիսից արդեն գիտեր, որ Արցախը «ոչ մի տեսական և գործնական հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմից դուրս լինել»:
Փաստորեն իմանալով, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում (իր խոսքերով), հրահրեց պատերազմ և մսաղաց ուղարկեց հազարավոր հայրենասեր մարդկանց, կազմաքանդեց ՀՀ Զինված ուժերը, թշնամուն հանձնեց մեր Հայրենիքի մի մասը:
Իսկ կարող ե՞ք պատկերացներ, թե ի՞նչ կլիներ իր հետ, եթե նա իր այդ «դարակազմիկ» բացահայտման մասին հայտարարեր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը:
Ասեմ. Արցախը կմնար ազատ և անկախ, ՀՀ Զինված ուժերը կմնային ամբողջական ու մարտունակ, և որ ամենակարևորն է՝ տղերքը կենդանի կլինեին:
Իսկ նա կձախողեր Արցախն ադրբեջանին հանձնելու իր ծրագիրը, կկորցներ իշխանությունը և երկար ժամանակով կհայտնվեր ճաղերի հետևում:
Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր