ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հեռացվեց վերջին միջնաբերդը Նիկոլի երազանքի ճանապարհին». Նարինե Դիլբարյան
10:12, 25.01.2022 | mamul.am
4013 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Երբ Փաշինյանը խոսում է «քաղաքական ներդաշնակությունների» մասին, իսկույն հասկանում ես, որ անձնիշխանության ժամանակը եկել է, հեռացվեց վերջին միջնաբերդը Նիկոլի երազանքի ճանապարհին, այլևս ոչ մի օտար շունչ, միտք, թեթև հակակշիռ, բոլորն իր թիմից՝ խորհրդարան, դատական իշխանություն, դատախազ, ՀՔԾ, նախարար, փոխնախարար, մարզպետ, համայնքապետ, քաղաքապետ, ՄԻՊ, Հ1...., շուտով արդեն պետության նախագահ (թերևս կաթողիկոսը և հոգևոր իշխանությունն է խաթարում լիակատար ներդաշնակության պատկերը, դե՜, ինչ արած, աշխարհիկ՝ պետական իշխանությունը կարգավորեն, պարզ կդառնա), բոլորը կլինեն իր անխոս ենթակաները, նվիրյալները, ԽՄԿԿ-ն կամ բոլշևիկները կերազեին նման միահամուռ «одобрямс»-ի մթնոլորտի մասին: Ու կսկսվի Ադրբեջանի, Թուրքիայի հետ իր խաղաղության դարաշրջանը....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր