ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Երեկվա հայտարարությամբ Փաշինյանը միացավ Ալիևին»․ Արթուր Խաչատրյան
10:54, 25.01.2022 | mamul.am
3943 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «30 տարուց ավելի հայկական կողմն առաջ էր մղում ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ ադրբեջանականը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միջնորդները փորձում էին այդ երկու սկզբունքների համադրումով ինչ-որ մի ընդհանուր հայտարարի գալ։ Այսօր Փաշինյանը դարձել է տարածքային ամբողջականության սկզբունքի ամենամոլեռանդ ջատագովը, ավելի մոլեռանդ քան Ալիևը։ Սրանով Փաշինյանը ցանկանում է վերջնականապես փակել Արցախի հարցը։ Եթե Հայաստանն ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասում է տարածքային ամբողջականության սկզբունքին, էլ ի՞նչ բանակցությունների, էլ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը։ Երեկվա հայտարարությամբ Փաշինյանը միացավ Ալիևին ու մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր