ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղով բեռների տեղափոխումը մեզ վրա ավելի էժան կնստի». Արա Պապյան
14:18, 25.01.2022 | mamul.am
2697 | 2

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղով բեռների տեղափոխումը դեպի Եվրոպա մեզ վրա ավելի էժան կնստի: Հաստատ ոչ: Ինքը գիտի՞՝ ի՞նչ արժի, օրինակ, Բոսֆորի նեղուցի վրայի երկաթուղային կամրջի օգտագործումը մեկ վագոնի համար, ինքը գիտի՞՝ ի՞նչ է մեկ տոննա-կմ փոխադրման սակագինը թուրքական երկաթուղիներում: Հաստատ չգիտի: Ամենաէժան փոխադրամիջոցը ծովայինն է: Այսինք՝ Երևան-Փոթի հետո լաստանավերով դեպի Վառնա, Կոստանցա, Իլիչովսկ կամ Նովոռոսիյսկ:

Ի դեպ, Թուրքիայի երկաթուղու մեծ մասը, մասնավորապես՝ Գյումրի-Կարս-Էրզրում-Անկարա հատվածն էլեկտրաֆիկացված չէ: Սա նշանակում է, որ Կարս-Էրզրում հատվածում ջերմաքարշը կարողանում է դեպի վեր քաշել խիստ սահմանափակ թվով վագոնները, որն էապես կթանկացնի բեռնափոխադրումը:

Նիկոլը խոսում է Հայաստանի տարածքի վրայով դեպի Ադրբեջան կամ ավելի հեռուն տարանցիկ փոխադրումների մասին: Լո՞ւրջ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հնարավորություն ունի տարեկան իրականացնել մինչև 17 միլիոն տոննա բեռնափախադրում: Օգտագործվում է դրա չնչին մասը: Ըստ որոշ տվյալների՝ 7-10%: Ու Նիկոլն իսկապես մտածում է, որ թուրքերն իրենց բեռը տեղափոխելու են մեր տարածքով, որ մեզ փող տա՞ն: Ինչպես կասեր դասականը՝ յա իրո՞ք:

Նաև ասեմ, որ մեր երկաթգծի լայնությունն ավելի մեծ է թուրքականից: Սա նշանակում է, որ սահմանին յուրաքանչյուր վագոն պիտի հատուկ ամբարձիչով բարձրացվի և անիվները փոխվեն: Սա ևս լրացուցիչ ծախս է ու ժամանակի կորուստ:

Մոռացա ասեմ, որ թուրքերը մտադիր են կառուցել Իգդիր-Նախիջևան երկաթուղի և կունենան նաև հարավային երթուղի: Իսկ դրա շահագործումից կա՛մ մենք ոչինչ չենք ստանա, կա՛մ շատ չնչին բան»:

Աղբյուրը` Արա Պապյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր