ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվել». Տիգրան Աբրահամյան
12:12, 25.01.2022 | mamul.am
5268 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջացած լուրջ ճգնաժամը, որում անուղղակի ներգրավված են մեծ թվով երկրներ, հնարավոր էսկալացիայի դեպքում Հարավային Կովկասում կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել։

Շատ բան կախված է հնարավոր բախման մասշտաբներից, ճգնաժամային իրավիճակի ձգձգումից և դրանում երևացող կամ չերևացող ներգրաված կողմերից։

Այդ դեպքում Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ «մերձեցում», նախապայմանների կատարման պատրաստակամություն ՀՀ իշխանություններին չի փրկի։ Ռիսկերի, ճգնաժամերի կառավարման գործիքակազմ այս իշխանությունը չունի, դա է պատճառը, որ մեծ տարածաշրջանում ցանկացած պայթյունավտանգ իրավիճակ ՀՀ-ին նոր սպառնալիքների առաջ է կանգնեցնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր