ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«2008-ի մարտի 1-ից այս անձի պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են». Մետաքսե Հակոբյան
13:06, 25.01.2022 | mamul.am
2826 | 2

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայի գլխին պատուհաս դարձած ՀՀ վարչապետը գործելաոճ է դարձրել յուրաքանչյուր ամսվա 24-ին առցանց մամլո ասուլիս կազմակերպելը: Նպատակը մեկն է. ամիսը մեկ ի լուր միջազգային հանրության հայտարարել, որ ՀՀ իշխանությունն իր պայմանավորվածությունները թշնամու հետ սրբորեն պահում է և ավելին՝ փուլ առ փուլ իրականացնում: ՀՀ վարչապետի գլխավորությամբ Արցախի Հանրապետության ոչնչացման մեկնարկը տրված է, ինչն իր հրաժարականով փաստեց նաև ՀՀ նախագահը, քանզի վախեցավ նման պատասխանատվության կրողներից մեկը լինել:

2008-ի մարտի 1-ից այս անձի (ներկայումս՝ ՀՀ վարչապետ) Հայի ու Հայրենիքի հանդեպ պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են, որովհետև մեր ազգը ներողամիտ է, մեր ազգը դեռևս հանդուրժում է... Սակայն այդ անձը մի բանում չի հաջողելու. ԱՐՑԱԽԸ ՉԻ ՀԱՅԱԹԱՓԵԼՈւ...

Իսկ Մոնթեն գիտեր, Մոնթեն զգուշացնում էր՝ «Պարկուճում ունեցիր 10 փամփուշտ, 9-ը՝ դավաճանների, 1-ը թշնամու համար: Այդ մեկը հերիք է թշնամուն...»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր