ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ի տարբերություն Թաթոյանի, պատրա՞ստ եք պաշտպանել ԼԳԲՏ և ՀՀ-ից փախած ադրբեջանական համայնքի շահերը. հարց նորընտիր ՄԻՊ-ին
20:00, 25.01.2022 | mamul.am
4840 | 6

«Ազատության» եթերում մասնակցելով «Ֆեյսբուքյան ասուլիս»-ին, ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատասխանել է սեռական փոքրամասնությունների վերաբերյալ օգտատիրոջ հարցին: Նշենք, որ օգտատեր Սևակ Կիրակոսյանը նշել էր, որ դեռևս գործող ՄԻՊ Արման Թաթոյանն ուներ պահպանողական կեցվածք, ուստի սեքս-աշխատանքի կամ ԼԳԲՏ համայնքի ունեցած խնդիրներով նրան դիմելն անիմաստ էր: «Դուք պատրա՞ստ եք զբաղվել ԼԳԲՏ համայքի, անգամ՝ Հայաստանից փախած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների խնդիրներով»,- հարցը ձևակերպել էր նա:

«Գիտեմ, թե ինչ խարանավորման է արժանանում ԼԳԲՏ համայնքը, ինչը շատ ցավալի է, շատ պարզ է, որ զբաղվելու եմ նաև նման իրավիճակում հայտնված խոցելի մարդկանց իրավունքներով, որովհետև մարդու իրավունքները հավասար են: Միանշանակ, Հայաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա է խտրական վերաբերմունք, այդ անձինք ցավալիորեն թիրախավորվում են»,- պատասխանեց նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ չանդրադառնալով ադրբեջանական համայնքի վերաբերյալ հարցին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր