Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով քրեական գործ չհարուցելու բողոքի քննությունը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նիստի ավարտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշումը հակաիրավական է։ |