ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«2 օր անց Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս». Ստեփան Դանիելյան
21:46, 25.01.2022 | mamul.am
5701 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Սարգսյանին շատ մեղքերի մեջ են մեղադրել, բայց չեմ հիշում դեպք, երբ մաղադրեն, թե հիմար է, կամ անգրագետ։
Արդյոք այլ երկրի քաղաքացիություն է ունեցել 2018-ին, թե ոչ, չգիտեմ։ Եթե անգամ ունեցել է ու եթե անգամ դրա համար է հրաժարական տվել, անկասկած այնքան խելք ու տրամաբանություն ունի, որ իր հայտարարության տեքստը հիմնավոր կազմի ու վերջնարդյունքում քննարկեն ոչ թե իր քաղաքացիության հարցն, այլ հրաժարականի քաղաքական պատճառները, երբ հնարավոր դեպքերը զարգանան։
Եվ ահա, երկու օր անց, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս, իսկ Չավուշօղլին ասում է, որ եկել է պահը, որ արդեն կոնկրետ հարցերի շուրջ պայմանավորվեն։
Պարզ է, որ երկու դեպքում էլ զիջող կողմը Հայաստանն է լինելու։ Մի խոսքով, շտապ ստորագրություն դնող անձ է հարկավոր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր