ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ, 1910-ականների սկիզբ». Շուխյան
03:06, 26.01.2022 | mamul.am
5122 | 0

Հին լուսանկարներ. Երևանի թեմական դպրոցի աշակերտները և ուսուցիչը՝ Աշոտ Ողորմած Բագրատունու գերեզմանի մոտ, 1910-ականների սկիզբ:
Հայոց թագավոր Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունու (թագավորել է 953-977 թթ.) գերեզմանը գտնվում էր Հոռոմոսի վանքային համալիրի տեղանքում (1921-ից՝ Թուրքիայի տարածքում է), Անիի ավերակներից 15 կմ դեպի հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին: Այստեղ է տեղակայված եղել Անիի հայոց թագավորական տոհմի՝ Բագրատունիների դամբարանավայրը, որտեղ հուղարկավորվել են հայոց արքունիքի և հայ իշխանական տոհմերի ներկայացուցիչները: Ներկայումս գերեզմանատեղին ամբողջությամբ ավերված է, իսկ վանքային համալիրից քիչ բան է պահպանվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր