ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հինգ երկրներ Ուկրաինայից տարհանում են իրենց դիվանագետներին
22:48, 25.01.2022 | mamul.am
13350 | 0

ԱՄՆ-ը, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան Ուկրաինայից տարհանում են իրենց դիվանագետներից մի քանիսին և նրանց ընտանիքները։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երեքշաբթի օրը հայտնել է, որ Ուկրաինայում 129 դիվանագիտական ​​առաքելություններից միայն 4 երկիր՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան են Կիևին հայտնել աշխատակիցներին տարհանելու որոշման մասին։ Երեքշաբթի, ավելի ուշ, իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից տարհանելու որոշման մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն, իսկ Kyodo գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է նաև իր քաղաքացիներին, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներին տարհանելու անհրաժեշտությունը։

Բոլոր 6 երկրներն էլ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Ուկրաինա մեկնելուց։

Կուլեբան դիվանագետներին տարհանելու այս երկրների որոշումը վաղաժամ է անվանել։ Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան։ հետևանքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր