ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն «փչացնում» «Հայաստան» դաշինքը». Սուրեն Սուրենյանց
13:48, 26.01.2022 | mamul.am
7420 | 2

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ ««Հեղափոխական» ջահելներն ու «ռևանշիստ» ահելներն այսօր հերթական անգամ ապացուցեցին, որ խուլիգանությունից զատ որևէ բանի ընդունակ չեն։

Նիկոլ Փաշինյանի համար իր պատգամավորներն ընդամենն «ուսապարկ» են ու զարմանալի չէ, որ այդ կարգավիճակում հայտնված Սիսակ Գարբրիելյանը, որը կայացած ու լավ լրագրող էր, վերածվում է սովորական խուլիգանի։

Ռուբեն Հակոբյանի մասին։ Այս պարագայում նա հանդես էր գալիս ոչ այնքան ՀՌԱՀ անդամի ընդդիմադիր թեկնածուի, որքան` Ռոբերտ Քոչարյանի պրովակատորի դերում։ Փաշինյանի ու նրա «ուսապարկերի» թեմայով բազմիցս գրվել է, հիմա մյուս հարցը` ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն «փչացնում» «Հայաստան» դաշինքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր