ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հանրային վայրեր այցելելիս «QR» կոդը սկանավորելու կարիք չկա. ԱՆ
16:00, 26.01.2022 | mamul.am
3361 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, «Արմեդ» հավելվածում անձի վարակման պարագայում արտածվում է նրա հիվանդության փաստը կարմիր «QR» կոդով և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ գույնի «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար սկանավորելու պարագայում անձնական էջում տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր