ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սրտի խնդիրներ ունեմ, դիմանում եմ»․ Աշոտ Մինասյան
17:00, 26.01.2022 | mamul.am
3089 | 1

Ինչպես արդեն հայտնել ենք, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթ»-ի գործով առաջին դատական նիստը։

Դատավորի հարցին, թե ինչպիսին է Մինասյանի առողջական վիճակը, վերջինը պատասխանեց․ «Դիմանում եմ, սրտի խնդիրներ ունեմ»։

Պաշտպան Միհրան Պողոսյանը ներկայացրեց Մինասյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Մինասյանը նաև նշեց, որ իր խնամքին չորս զավակ ունի, որից երկուսը՝ անչափահաս։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր