ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ամուսինը կնոջը մասնատել է դանակով և կացնով. ՔԿ
18:12, 26.01.2022 | mamul.am
3812 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր