ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դասագրքի փոխարեն աղբ տպելու բոլոր պայմաններն ապահովված են»․ Ստեփան Դանիելյան
20:18, 26.01.2022 | mamul.am
3099 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Քանի-որ կրթության թեման է հիմա թրենդն, իմ փորձով կիսվեմ։
20 տարի առաջ հրատարակչություն էի բացել, 50% փայատեր էի և տնօրեն, մյուս փայատերը երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանն էր, այն ժամանակ փաստաբանների միություններից մեկի նախագահը։ Սկսեցինք դասագրքերով զբաղվել և Համաշխարհային Բանկի տենդերին մասնակցեցինք։ Երկու դասագիրք շահեցինք, բայց միանգամից 12 դասագիրք էինք ներկայացրել: Մյուս տարի նախարարությունը տենդերներին մասնակցելու համար շրջանառության շեմը բարձրացրեց, որ չկարողանանք էլ մասնակցել, վախեցան մեր թափից: Շատ մեծ փողեր են ֆռում ու դաշտն էլ ահավոր կոռումպացված։ Նախօրոք ասեմ, որ շրջանառության շեմը բարձրացնող նախարարը Մկրտչյանն էր, անունը հիմա չեմ հիշում: Հասկանալի է, միլիոնավոր դալարների մասին է խոսքը գնում, ամեն մեկին մոտ չէին թողնելու:
Բայց դա չի խնդիրը, ուզում եմ կիսվել դասագրքաստեղծման գործընթացի հետ։
Ըստ ՀԲ-ի պայմանների, աշնանը դասագրքերի ստեղծման տենդեռ է հայտարարվում, դրա համար ներկայացնում եք դասագրքի 60% տեքստը: Ապրիլին իմանում եք, շահել եք, թե՝ ոչ: Եթե շահել եք, ապա արագ-արագ մյուս քառասուն տոկոսն են գրում հեղինակները, հետո արագ-արագ, ոնց պատահի, սրբագրում եք, ձևավորում եք՝ էլի ոնց պատահի, տալիս եք տպարանին, արագ-արագ տպում են, որ օգոստոսին գիրքը հանձնեք ու մինչև սեպտեմբերն առաքում կազմակերպեք շրջանները, այն ժամանակ նաև Ջավախք, Աբխազիա և այլն: Եվ դա 3-4 ամսվա ընթացքում ու ոչ ոք չի ստուգում, թե ինչ որակի են դասագրքերը, ինչ սխալներ կան մեջը: Էլ չեմ խոսում այն մասին, որ դասագրքերը մի քանի տարի պետք է փորձարկում անցնեն որևէ դպրոցում, ուսումնասիրվեն, թե ոնց են երեխաներն ընկալում, ու, առհասարակ, մեջն ինչ է գրված:
Դասագրքի փոխարեն աղբ տպելու բոլոր պայմաններն ապահովված են: Թե Համաշխարհային Բանկին ինչի է պետք, որ կրթությունը Հայաստանում տապալվի, կարելի է ենթադրություններ անել, իսկ թե ինչի է դա պետք ՀՀ կրթության նախարարությանը, դեռ պետք է հասկանալ:
Եվ այս պայմաններում նորմալ կրթություն, նորմալ դասագրքեր եք ակնկալում:
Մինչև հիմա ամոթով եմ հիշում իմ այդ փորձը: Սկսելուց առաջ չէի պատկերացնում, թե դա ինչ պրոցես է, ընթացքում էի ամեն ինչ սկսել հասկանալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր