Արցախում ռուսական համայնքի հովանու ներքո ստեղծվել է «Ռուսալեզու հասարակություն»։ «Ռուսալեզու հասարակություն» կազմակերպությունը Արցախի ռուսական համայնքի մշակութային նախագծերից է։ Ծրագրի նպատակն է ստեղծել «բարենպաստ միջավայր ռուս-հայկական հարաբերությունների առավել արդյունավետ զարգացման համար», աջակցել ռուսալեզու արցախցիներին և նրանց ներգրավել ռուսական համայնքի մշակութային կյանքում: «Հասարակության խորհուրդը (ղեկավար մարմինը) ներառում է կրթության, մշակույթի և գիտության վաստակավոր գործիչներ»,- ասված է ԼՂ ռուսական համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ «Ռուսալեզու հասարակությանը» կարող են միանալ ռուսաց լեզվին տիրապետող արցախցիները՝ անկախ ազգությունից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից դուրս բնակվող ռուսական համայնքի պատվավոր անդամները։ |